Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Սիրիահայությանը տեղափոխելու հարցում կառավարությունը կրկին լռեց

Սիրիահայությանը տեղափոխելու հարցում կառավարությունը կրկին լռեց
26.07.2012 | 14:31

Սիրիայի քաղաքացիները կարող են այսուհետ Հայաստանի քաղաքացիություն ստանալ տեղում։ Ըստ գործող օրենքի, արտերկրի մեր հայրենակիցներն առաջին անգամ քաղաքացիություն կարող են ստանալ միայն Հայաստանի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից։ «Ելնելով որոշ հանգամանքներից` առաջարկում ենք Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցներին` Հայաստանի քաղաքացիություն ստանալ դիվանագիտական մեր ներկայացուցչություններում»,- կառավարության նիստում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Հետաքրքրական է, որ նիստին հետևող լրագրողները նախապես տեղեկացված էին, որ սիրիահայերի ինչ-որ խումբ պետք է գար կառավարության շենքի մոտ և բողոքեր։ Լրագրողների սպասումները չարդարացան։ Չարդարացավ նաև նրանց մեկ այլ սպասումը։ «Հուսով էինք, որ կառավարությունն այսօր կքննարկի սիրիահայությանը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ հարցը և իր աջակցությունը կներկայացնի ծրագրի տեսքով, ինչպես, օրինակ, մի քանի տարի առաջ լիբանանյան պատերազմի ժամանակ կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ազգային ավիափոխադրողին` մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու համար»,- նշում էին նիստին հետևող լրագրողները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ